More servicesWindows Live
HomeHotmailSpacesOneCare
 
MSN
Sign in
 
 
Spaces home  Hasmik's spacePhotosProfileFriendsMore Tools Explore the Spaces community

Hasmik's space

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հասմիկ

View spaceSend a message
Occupation:
Age:
Location:
Ես Հասմիկ Սարիբեկյանն եմ
Ծնվել եմ 1983 թվականի գարնանը.
Սովորել եվ ավարտել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը, այնուհետեվ ընդունվել եմ
Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա եվ ստացել եմ տնտեսագիտական կրթություն:
Ուսմանը զուգահեռ զբաղվել եմ մանկավարժությամբ, լրագրությամբ,թարկմանչությամբ:
Ստեղծագործում եվ տպագրվում եմ շատ վաղուց...
April 21

Արմինե Հովսեփյան եվ Հասմիկ Սարիբեկյան«Առանց հետադարձ հասցեի նամակ»

Առանց հետադարձ հասցեի նամակ

Ամեն ինչ սկսվեց ճերմակ ծրարով` առանց հետադարձ հասցեի նամակով: Հիմա բացել եմ իմ պահարանն  ու դուրս հանել մոխրագույն, տեղ-տեղ գույնը կորցրած արկղն ու հերթով կարդում եմ քո նամակները, որոնք այնքան խնամքով են պահվել շուրջ 7 տարի:

Լույս քեզ վարդ օրիորդ,
Ճերմակ նամակն այս՝
Իմ սրտի զարկն է քեզ հեռվից բերել.
Թույլ տուր խնդրում եմ
Սիրուս լույսն արծաթ ՝
Ծովում աչքերիդ նավակ դարձնել:
Իմ արեվածագը քո անունն ունի ,
Իմ երջանկությունը ունի գաղտնաբառ.
Կարդա սիրտը իմ՝
Այն վաղուց բախում է միայն քեզ համար:
Անունդ ասա
Սիրտս  դարձել է կակաչ արնավառ

Չէ դրա կարիքն ամենևին էլ չկա, ես այն գիտեմ: Գիտեմ նաև, որ ամեն երկուշաբթի կանաչ թեյ ես խմում «Le Magե սրճարանի արևելյան հատվածում տեղակայված փոքրիկ, երկտեղանոց սեղանի շուրջ, որի սպիտակ, անթափանց սփռոցի, վրա միշտ դրված է լինում երեք կակաչով կանաչ, ոսկեզոծ ծաղկաման, դեղձի հյութ և սև խմորով թխվածք: Գիտեմ նաև, որ ամեն երեքշաբթի երգեցողության դասեր ունես  Բարիետ Վասների մոտ, նաև որ ամեն չորեքշաբթի առավոտյան շուտ ես արթնանում ու շտապում տպագրատուն` աշխատանքի, որպեսզի առաջինը այնտեղ լինես ու մենակության մեջ երգես քո սիրելի “ Սիրո պատմություն” երգը:
Կարևոր չէ, թե որտեղից գիտեմ այնսքանը, միակ կարևոր բանն այն է` ուզում եմ երգես: ե
Կարդում եմ քո առաջին նամակն ու հուզվում եմ նույն ասնիննամյա աղջնակի պես, ով ամեն գնով ցանականում էր իամանլ, թե այդ ով է իր անդորրը  խանգարում և այդ ով է իրեն այդպես բացահայտել: Հիմա նամակդ դնում եմ նույն ճերմակ, առանց հետադարձ հասեցի ծրարի մեջ, որի նամականիշն այնքան է գունատվել այս 7 տարիների ընթացքում, որ անծանոթ մեկը երբեկ չէր գուշակի նամականիշի վրա պատկերված «Royalե թատրոնի շենքը` վայր, ուր ես այցելում էի ամեն շաբաթ երեկո, նույն օրերին, երբ ստանում էի քո նամակները:
«Երբ ես որոշեցի գրել ու ինչու, ինքս էլ չհասկացա: Վարցրեցի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել: Մտքերն առաջ էին ընկնում գրչիցս ու ես հասկացա, որ ուզում եմ ամբողջ կյանքս նվիրեմ քեզ ու հատկապես քո ձայնին, որը լսել ինձ բաժին է հասնում միայն երգեցողության բաց դասընթացների  ժամանակ, որոնցից առաջինի ավարտին, երբ ամբողջ դահլիճը թնդում էր ծափահարություններից, իսկ դրանք մասնագետների ծափահարություններ էին, որոնք քեզ համարեցին «Աիդաե օպերայի «չորորդ  տրակտատիե լավագույն կատարող և փորձում էին գտնել քո ձայնի իրական տոնաինությունը ,ես կարծես կախարդված կանգնել էի ու չէի կարողանում ոչինչ ասել կամ անել: Ներիր խնդրում եմ, որ չեմ ծափահարել, սակայն համարել եմ, որ միայն ինձ համար էիր երգում:
Հաջորդ նամակը չստանաոլւ հաամր խնդրում եմ, այս մեկը պատռիր և թող «Le Magե:

Արմինե եվ Հասմիկ«Առանց ետադարձ հասցեի նամակ»

Դու կակաչ սեվսաթ՝
Հուր , կրակվող սափորում ,
Քո աչքերում կա խենք մի խաղ,
Որն իմ ներսում  եվ ավիրում է ինձ,
Եվ նորեն արարում.
Քեզ չերազել՝անզոր եմ սիրելիս,
Քո անունն ինձ լույս է, արեվ է, մայիս:
Քո մասին հույզերս՝
Ուղղեցույցներ են տիեզերքում անծիր,
 Բայց թե վճռել ես՝ հեզ եմ ՝
Քարկոծիր .
Ախ, քո ամեն նետած քարն ինձ լույս ու ոսկի է,
Բայց պատռիր հույզերս,պատռրի նամակներս,
Եթե քո կյանքում՝
Իմ սերը իզուր, սերն իմ անտեղի է…

Հ.Գ. Հուսով եմ երբեկ պատռված նամակ չեմ գտնի սրճաանի արևելյան հատվածում գտնվող երկտեղանոց սեղանին, որին միշտ 3 կակաչի փոքրիկ փունջ է դրված: ե
Վերջին մի քանի նախադասոյունները ինձ ստիպեցին մտածել արդյոք ուզում եմ նամակը թողնել սրճարանի իմ սեղանին և այլևս չստանալ այս նամակի նման մեկը, սակայն մի բան գիտեի հստակ,երբեք չէի պատռի այս հազվագյուտ սպիտակ ծրարից հանված նամակը, որն այնքան խնամքով էր ծալված, կարծես ոսկերչի գործ լիներ:
Հիմա բացում եմ քո երկրորդ նամակը, որը ստացել էի Օգոստոսի 26-ին, առաջինի ստանալուց ուղիղ մեկ շաբաթ անց և կարդացել եմ այն մի քանի տասնյակ անգամ: Այն ամբողջապես իմ գովերգումն էր, սակայն մի արտահայտություն կա, որն ինձ երկար ժամնաակ հանգիստ չէին տալիս. «Երկուշաբթի սրճարանից հեռանալիս վերցրու խնդրում եմ վերցրու այն կակաչները, որոնք դրված են քո սեղանին արդեն երկու տարի չորս ամիս տասնվեց օր ու ինը ժամե:

Արեվ է հոսում հունով լռության ,
Իսկ ես կարոտի ափ եմ քո մեջ տգել.
Քո սրտից դեպի սիրտն իմ կրակված՝
Սերը հրե նետեր է զարկել:
Իմ անհասցե հեռուներից ՝
Ողղարկում եմ քեզ հույզի կակաչներ,
Ձյան մեջ թարթվող, զարթնող գարնան
Դալար կանաչներ.
Ինձ մի արգելիր քո աչքերի մշուշը վանել՝
Քո ալ այտերից միայն ՝
Արեվ ու սեր է կաթելու վայել…

Արմինե հովսեփյան եվ Հասմիկ Սարիբեկյան«Առանց հետեդարձ հասցեի նամակ»

Իսկապես, հենց նույն օրը` այն ես երբեկ չեմ մոռանա, երբ առաջին անգամ սեղանիս դրված տեսա կակաչների փունջը ու ենթադրեցի, որ սրճարանի կողմից էր, քանի որ երբեկ չէի մտածի, որ ինչ-որ մեկը կիմանա իմ սիրելի ծաղիկների մասին: Այդ ժամանկ ես դեռ չէի էլ աշխատում ու սրճարան էի գնում երաժշտական քոլեջից առաջ նախաճաշելու համար `ծնողներիս ու ո’չ իմ ցնակությամբ, ովքեր միշտ ինձ ստիպում էին լավ սնվել ու ամենօրյա հստակ ճաշացանկ ունենալ:
Հիմա ամեն երկուշաբթի, երբ խմում եմ թեյս ու ռոմի համով, մի տեսակ տտիպ ու բերամումս սառնություն թողնող թխվածքի ուտելու պրոցեսը, վերցնում եմ ծաղիկներից մեկն ու հեռանում:
Հետո նամակներդ իմ ` ծնողներիս մեծ ջանքերից հետո կանոնավորված օրերի անբաժան   ու կարգը չխախտող մասնիկը դարձան, բացի մեկից, որ ստացա 1974-ի Օգոստոսի 21-ին, առանց հետադարձ հասցեի նամակներից առաջինի ստացման օրը:
Արդեն անցել է 7 տարի այդ օրվանից, իսկ ես անգիր հիշում եմ քո տողերը ... «Սիրելիս, երկար խոսելու փոխարեն կասեմ միայն մի բան, արդեն 1 տարի է, որ քեզ գրում եմ ու հուսով եմ որ դեռ 11, 101 տարի կանցնի ու ես դեռ քեզ գրելիս կլինեմե, իսկ հետո կատակել էիր, «... նախապես ներողություն եմ խնդրում, քանի որ 101 տարի անց գուցե այս նամականիշերից այլևս չլինիե: Դու եմ մի նամակովդ ինձ գովերգում էիր, իսկ ինձ դրա հնարավորությնը չէր տրված, ես նույնիսկ չգիտեի թե ով ես դու:
Ահա քո 102-րդ նամակը, որով  դու  պատմում էիր մեր առաջին հանդպմանն ունեցած տպավորություններիցդ: Ես չէի էլ կարող մոռանալ այդ օրը, երբ մայրիկիս զգեստներից ամենագեղեցիկի նման  մեկն ինձ համար կարեցի ու մազերս արձակած դուրս եկա փողոց: Այդ օրը Ժակի պսակադրության օրն էր ու ես ստիպված էի հիվանդ ձևանալով խուսափել այնտեղ գնալուց ու գալ մեր առաջին հանդիպմանը:

Լույսը , սիրելիս, մայր մտավ այսօր
Քո աչքերի մեջ, տաք քո ժպիտում ,
Հալվեց ափդ ջերմ ափերիս մեջ.
Կողքիս ե՞ս, թե ես երազ եմ տեսնում:
Ես շատ երկար եմ սպասել այս պահին ,
Ախ, մեկ էլ նաիր իմ աչքերի մեջ,
Սուզվիր հույզերիս հատակտ անծիր՝
 Ես քեզ հասա, ես սիրում եմ քեզ:
Արահետների ժապավենները ալ՝
Կապվեցին իրար
Ու մեկ ճամփով  մեզ բերեցին
Երազանքի այս քառուղին,
Ես գտա քեզ,
Դու փոխեցիր ողջ կյանքը իմ…

Արմինե Հովսեփյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Առանց հետադարձ հասցեի նամակ»

Շատ ամգամ ես գրել այդ օվա մասին, երբ մենք լուռ նայում էինք միմյաց աչքերի մեջ ու  ոչինչ չէինք խոսում: Հիշում ես այն փայտփորիկին, որ «5-րդ ավենյուի ե զբոսայգում ծառից ծառ էր թռչում ու կտցահառում բները, իսկ երբեմն էլ այնպես կատաղի թռչում էր, կարծես ինչ-որ բանից նեղացած այլևս չէր գալու ու հետո արագընթաց իջնում էր ցած ու սուր կտուցով խրվում ծառի բնի մեջ:
Խոսքերս այնքան անշուք են ստացածս պերճախոս նամակներին ի համեմատ, բայց ինչ կարող եմ անել, ես առաջին անգամ եմ գրում: Առաջին անգամ պիտի ասեմ իմ զգացմունքների մասին, թե որքան արագ է սրիտս բաբախում մեր հանդիպումների ժամանակ, որ ես էլ եմ քեզ պես կարոտում հրաժեշտի պահից սկսած, ու թե ինչպես եմ սպասում մեր ամեն հաջորդ հանդիպմանը ու հուզվումքո ամեն նամակից, ինչպես որ առաջինից:
Երբ այն գրքերը, որ նա է կարդում,
Դու չես շտապում անհամբեր կարդալ,
Երբ այն, ինչ նա է սիրում, կարոտում,
Սիրով չես նայում ու մտերմաբար,
Երբ միայն, միայն նրան գրկելիս,
Սիրահարված չես  զգում անսահման,
Երբ չես կարոտում ` դեռ բաանվելիս,
Զգա որ արդեն չս սիրում նրան:

Միայն մի բան կա, որի մասին դու չես գրում, դա այն է, թե ինչու մենք չենք խոսում մեր մասին, ինչու ես այդ մասին ասում միայն գրելով: Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, կարծես հանդիպումների ժամանկ խոսում էինք քմեն ինչից, բացի այն միակ կարևոր զգացմունքի մասին, որն այդ դեպքում կարծում էի թե իրական չէ, ու երբեմն հիմարաբար կարծում էի, թե նամակները կեղծ են, սիմ հանդիպելիս կեղծել չկարողանալու պատճառով չես խոսում այդ մասին: Հիմա հասկանում եմ , որ ես էլ եմ էդպիսին ու որ առավել հեշտ է գրել ներսումդ փոթորկող ծովի մասին, որ կարծես ևս մի քանի րոպե ու կուլ կտա և ինձ և շրջապատում ամեն ինչ: Հիմա գրում եմ քեզ իմ առաջին նամակն ու չգիտեմ թե ինչ եմ գրում: Գիտեմ, որ սիրում եմ քեզ, որ երկար ժամանկ մինչ մեր հանդիպումը երկուշաբթի օրերին սրճարանում շուրջս էի նայում, որ գտնեի քեզ, սակայն թերթերով ծածկված դեմքերով տասնյակ մարդկանց մեջ դժվար թե գտնեի մեկին ում չէի ճանաչում: Հիմա գրելով այս առաջին և միաժամնակ վերջն նամակս ամուսնությունիցս առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ինձ նվիրած երջանիկ պահերի ու աշխարհիս երեսին ինձ համար ամենագեղեցիկ ծաղիկների ` կակաչների համար և ուզում եմ խնդրել, որ այլևս ինձ չգրես: Ներիր այս խնդրանքիս հաամր, սակայն վաղը ես ամուսնանում եմ ու փոխում հասցես ու դու  այլևս չես կարող պատասխանել իմ առանց հետադարձ հասցե նամակին, քանի որ փոստային համակարգը չի նախատեսում նամակագրություն նույն հասցեի ներսում, իսկ վաղը մեր հասցեները կմիանան ու  կդառնան մեկը ...
August 21

<Բանաստեղծություն>

Իմ լռությամ մեջ դողում էին
Ակորդները քո երդման
Ու սերը իբրեվ անձրեվի բանալի`
Կողպեքն էր փնտրում իմ ծարավի.
Սիրո արեվ մի շռայլի`
Զուր է`
Դու ջուր ես ես հուր եմ...
 
 
August 20

<Հավերժ Միասին> հասմիկ եվ Նարեկ

Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»

 

Սերը նամակ էր

Երջանկության անհասցե հեռուներից,

Լոկ թղթե մի նավակ էր,

Բայց ալեծուփ խենթ ծովերից

Սերը փրկեց ինձ,

Եվ երազանքի միավանկն այս

Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ.

Ես գտա քեզ,դու գտար ինձ ,

Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի:

Մի թող այն անվերնագիր,

Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր

Կաթիլ առ կաթիլ…

 

Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ :

 

Ախ, դու այնքան շատ ես իմ մեջ,

Որ ինքս ինձ հաճախ փշուր եմ թվում,

Չնչին բեկոր, նշույլ, առէջ ,

Եվ ինքս իմ մեջ ,ասես քո ստվերում, նոր եմ արարվում :

Լոկ էջ, լոկ էջ եմ ես քո խաժ օրերում ,

Երջանկության լոկ թույլ բախյուն,

Եվ ոչ թե սիրտ,

Իսկ դու իմ մեջ կապույտ երկ ես,

Կապույտ երգ ես,

Կապույտ արյուն,

Եվ առանց քեզ  անսահմանը վերջ է ունենում

 

Կհեռանամ ես քո ներսից և կոնֆլիկտը սրտիդ ու բանականության կդադարի : Ես կդառնամ միայն տխուր , բայց նաև շատ զավեշտալի հիշողություն : Դու մի հիշիր երազներդ ու կեղծ դարձած իմ քնքշության րոպեները այն երջանիկ : Դրանք անցան , կորան անհետ , իսկ այսօր ես , իսկ այսօր դու , առանձնացած այս աշխարհից ` դուրս ենք հանում մեր հուշերը դեպի երկինք , դեպի թախիծ ու տրտմություն անհյուրընկալ

 

 

Անկարող եմ փակել դուռս քո առաջ ,

Անզոր եմ, անզոր եմ ես ինքս իմ դեմ ,

Եվ չգիտեմ

Ինչի? հանուն քո անունը շշնջալիսª

Շուրթերը իմ դեռ դողում են,

Իմ շուրթերը դեռ կանչում են քեզ«սիրելիս» :

Ինչպես ապրել ,

Երբ հուշերի անձրեվում հորդ

Անձրեվանոցս բացելու չունեմ ուժեր

 

<Հավերժ Միասին> Հասմիկ եվ Էդգար

Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»

Մոտ բեր անձրևանոցդ , մոտեցրու և ես կօգնեմ քեզ : Ես միշտ օգնել եմ քեզ : Ու հենց այսօր պահանջում եմ փոխհատուցում : Մի չոր << բարև >> , ոչ ավելին : Բայց վստահ եմ ` չես կատարի դու խնդրանքս , չես ողջունի և կմնամ այս անիմաստ ու լուսավոր մթության մեջ դարձյալ մենակ և առանց քեզ : Տխուր հուշեր , որ թափառում են սիրո քարանձավներում :

Պրիմիտիվ , միապաղաղ երջանկություն : Ահա , սա է ցանկությունս : Թույլ տուր ձոնեմ իմ տողերը մեր վաղեմի երազներին դեպի այսօր : Իսկ այսօր ես փոշմանեցի , որ դեռ երեկ երազել եմ : Մի վախենա , ես քեզ հետ եմ : Հանգիստ փակիր բոլոր դռները իմ առաջ : Մենություն եմ այսօր տենչում , փակված դռներ , անվերջ անձրև :

Թող չդողան քո շուրթերը և չկանչեն ինձ << սիրելիս >> : Թող քո շուրթերը մոռանան այն ամենը , ինչը եղել է երբևէ : Թող շուրթերդ ջերմ չհիշեն ոչ մի համբույր :

Աշունը թախծում է իմ աչքերի մեջ,
Ու ստվեր հագած՝իմ մեջ նկարում է թախիծ :
Ինձ քեզանից, կարոտներից
Մնացել է մի ծաղկաթերթ՝ Թաքուն մի իղձ,
Անձրևը ինձ, աշունը ինձ ու
Տխրությունները ծով :
Ախ սիրելիս,
Ոչինչ փոխել ես չեմ կարող երզանքի մի թերթիկով:

Մի էլ փորձիր : Շատ եմ խնդրում : Հանգցրու քո մոմերն արհեստական : Ես ուզում եմ դարձյալ հիշել մոռացումը քո ստվերի : Հա , նա այնքան լավ ընկեր է : Պատկերացրու , անհուն մի ծով , իսկ ես նստած ինչ – որ ափի ` քո վերադարձն եմ երազում : Հանուն ինչի? պիտի տանջվի քո պատկերը իմ գորշ ներսում : Չէ , թույլ չեմ տա : Խոստացել եմ հավերժությանն ու կարոտին , որ պատկերը քո էլ երբեք չի տառապի : Միշտ կժպտա երջանկացնող իր հին ձևով : Ես սիրում եմ քո պատկերը: Իսկ ծաղկաթերթը , որ մնաց երազներում անիրական , հիշում է քեզ , հաստատ գիտեմ : Քեզ հիշում ենք միայն ես ու երազանքի քո թերթիկը

 

<Հավերժ Միասին>Հասմիկ եվ Էդգար

Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան «Հավերժ միասին»

Այսպես խենթորեն սիրում են մեկին ,
Այսպես սիրում են միայն մեկ անգամ
Թույլ տուր հավատալ այս հորինվածքին,
Նրան դառնալ գերի, հեզ լինել նրան:
Ու թեկուզ խաբվել ,
Հատակին թափվել բեկորի նման :
Այսպես սիրում են միայն մեկ անգամ :

 

Այդ մեկ անգամով ապացուցեցիր , որ դու բարի ես , հենց այնպես , ինչպես դու իմ պատմածների ենթատեքստերում :

Եթե ուզում ես , ինձնից մի հարցրու , հավատա հորինածիդ , խաբվիր , գիտե?ս ` ինչ հաճելի է , երբ անուրջներդ խաբում են քեզ : Որքան էլ խաբվես , սիրելիս , թույլ չեմ տա , որ բեկոր դառնաս : Ես կթափվեմ թաց հատակին քո փոխարեն :

Դու խինդ ես ուզում , իսկ ես մոխրացած մի հիշողություն : Դե , նույն բաներն են : Իմ այս մոխիրը հենց նույնն խինդն է քո , մի քիչ ծերացած : Խինդդ մոխրացող , երբ ինձ այցի գա , նրան ցույց կտամ մեր երջանկության լուսանկարը : Այն երջանկության , որ դարձավ վերհուշ :

Ես հիշում եմ քեզ , ես սիրում եմ քեզ , դեռ գրկում եմ քեզ իմ չքնաղ հուշի վարսերի ներքո : Միասին ենք մենք , հավերժ միասին :

 

Հեռանում եմ ես՝

Սրտիս մեջ առած ամպը թախօծի :

Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ,

Սիրտս աղերսում է ՝«մնա ,էլ սիրի»

Սակայն ամենուր աշուն է դեղին

Եվ հեռանում եմ ես ճիշտ ժամանակին,

Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ,

Արեվ եվ խավար

Թրթիռ ցնորքի ,

Հույզի թիթեռներ,

Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր :

Թեեվ

Հեռացման մեջ ուրախության փշրանքներ փնտրիր :

 

<Մեր Սերը> Հասմիկ եվ Նարեկ

Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»

Այսաօվա պես պարզ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ: Ասում են կյանքում ոչինչ պատահական չի լինում. չգիտեմ աստղերն են դա որոշում, թե ինչ-որ մի տեղ այդպես է գրված, ոչինչ պատահական չէր: Ու այս պատահական կյանքի խաչմերուկում, շատ պատահական հանդիպեցի քեզ: Գիտեմ դժվար է, բարդ է, բայց էլ ինչ սեր առանց դժվարությունների… Սեր, սա էլ պատահական չէր: Ու հիմա նոր եմ հասկանում` ինչ ասել է իսկական սեր, սիրել, ցավել… Չգիտեմ թե ով մի ժամանակ ասել է, թե արգելված սերը քնղցր է ամենից, հավատա, որ, երբ զգում ես այս խոսքերը սիրով վարակված հոգուդ վրա, ակամա ասում ես, որ իմ սերը դառն է, դառն է աշ-խարհից: Ասում եմ ու սկսում երազել քեզ, եդեմային բույրդ, սիրող աչքերդ, ներող հայացքդ. հոգիս վայելքից մարում է, քեզ այսպես ունենալուց ու չունենալուց խեն-թանում եմ, արցունքներս գլորվում են դեպի հոգուս խորքերը, լալիս եմ ու ժպտում, ժպտու ու սկսում փնտրել քեզ, սիրել քեզ, սիրել, սիրել քեզ…

 

Քո աչքերի ծովերում կապույտ՝

Նավաբեկություն է

Օ, ինչ խենթություն է՝

Սեր այս ավազե ապարանք,

Գունախաղ, խաբկանք,

Բայց ես քեզ սիրում եմ.

Ախ, ինչ է սա

Ճակատագրի քամահրանք,

Այս ինչ անմիտ սահմանում է

Միթե սերը ունի հասակ՝

Եվ քեզ սիրում եմ, և ամաչում եմ

 

<Մեր Սերը>Հասմիկ եվ Նարեկ

Նարեկ Քթոյանց եվ Հասմիկ Սարիբեկյան «Մեր Սերը»

 

Այո, դե իհարկե, մարդիկ իրենց կյանքը ապրում են սահմանումների մեջ, փակագծերի ներսումՍակայն քեզ սահմանումով սիրել անհնար է, սահմանումները ժխտվել են դեռ վերևում, միայն թե այդ սահմանումների մեջ ոչինչ անհնար չկա, կամ ես, կաս դու ու կա մեր սերը, աշխարհում ոչինչ անհնար չկա: Աշունս հուշում է` պտուղներս քաղցրացել են: Միայն թե հավաքելուց վախենում ես ու փախչում: Իմ ամբողջ էությնը ամեն վայրկյան փնտրում է քեզ, կյանքս բույրիցդ սնունդ է տենչում , իսկ դու քո ան-ցած գարուններն ես փնտրում:

Արի սկսենք նորից.կամ ես, կաս դու ու հաստատ գիտեմ, որ կա սերդ, սակայն նորից գարնան որոնումների մեջ ես: Ու այսքանով մեկ ես ապրում եմ քո աշնանը, քեզ հետ, քո կյանքում: Գարունս դառել է աշուն, կյանքս տվել եմ